image Ի՞նչ գիտենք Déjà vu – ի մասին

Ինչ գիտենք Déjà vu - ի մասին?

Դեժավյու-ն ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է <<արդեն տեսած>> և հոգեբանության մեջ հայտնի է որպես արդեն տեսածի երևույթ (ֆենոմեն): Տերմինն առաջին անգամ օգտագործվել է հոգեբան Էմիլ Բուարակի կողմից 1876թ.: Ընկալման պրոցեսի խախտումներից մեկն է, որի դեպքում մարդուն թվում է, որ իբր նա անցյալում արդեն գտնվել է այն իրադրության մեջ, որտեղ այժմ նա հայտնվել է (մինչդեռ վերջինս նրա համար օբյեկտիվորեն նոր է): Առողջ մարդկանց մոտ այս երևույթը դիտվում է գերհոգնածության վիճակում: Այն հոգեբանական հիմք է ծառայել <<հոգիների գաղթի>> կամ մետամպսիխոզի իդեալիստական վարկածի առաջադրման համար:

Դեժավյուի վիճակը ուղեկցվում է դեպերսոնալիզացիայով` իրականությունը դառնում է անորոշ և անհասկանալի: Օգտագործելով Ֆրոյդի տերմինաբանությունը, կարող ենք ասել, որ այդ պահին առաջանում է անձի <<դեռեալիզացիա>> – ինչպես իրականության ժխտումը: Բերգսոնը սահմանեց դեժավյուն որպես <<հիշողություն ներկայի մասին>>, նա գտնում էր, որ իրականության ընկալումը այդ պահին հանկարծակիորեն պառակտվում է և մասամբ կարծես փոխանցվում է անցյալ:

Sándor Ferenczi-ն հավելել է, որ դեժավյուն կարող է բացատրվել որպես անցյալ գիշերվա մոռացված երազի կրկնություն: Եվ ըստ նրա հիպոթեզի այն կարող է անգամ ֆիլոգենետիկ հիշողության արդյունք լինել:

Ստատիստիկ հետազոտությունները փաստում են, որ նման խնդրի է բախվում ամեն 10-ից 7-ը:
Դեժավյուն բավականին տարածված դրսևորում է – հետազոտությունները ցույց են տալիս, որ առողջ մարդկանց մինչև 97%-ը կյանքում առնվազն մեկ անգամ եղել է այդ վիճակում, իսկ էպիլեպսիայով հիվանդները` զգալիորեն ավելի հաճախ: Այնուամենայնիվ, այն հնարավոր չէ արհեստականորեն առաջացնել և յուրաքանչյուր կոնկրետ մարդ այն հազվադեպ է զգում: Այդ պատճառով դեժավյուի գիտական ուսումնասիրությունները դժվարամատչելի են:

Դեժավյուն ուսումնասիրության առարկա է հանդիսանում ինչպես հոգեբանության ամենատարբեր ուղղությունների (օր. պարապսիխոլոգիա), այնպես էլ բշժկագիտության, ֆարմակոլոգիայի և նման այլ գիտությունների համար ևս:

Post Comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s