20 բան, որ անհրաժեշտ է իմանալ 20 տարեկանում

1040788_559746394068559_1009089656_o

Ամերիկացի գրող և բիզնես-թրեյներ Ջուլիեն Սմիթը շատ կիրառական խորհուրդներ է տվել երիտասարդներին, թե ինչպես ճիշտ կողմնորոշվել կյանքում: Ստորև Ձեզ կներկայացնեմ Սմիթի 20 խորհուրդները.
1. Աշխարհը փորձում է քեզ բթամիտ դարձնել: Սկսած բանկային ծառայություններից, վերջացրած առողջարար դիետաներով, կա մի աքսիոմ. որքան ավելի անխելք է մարդը, այնքան ավելի շատ փող կարելի է քերթել նրանից, և ընդհանրապես՝ անխելք մարդուն կառավարելն ավելի հեշտ է, քան խելացուն: Զբաղվե՛ք ինքնակրթությամբ այնքան, որքան հնարավոր է, որպեսզի հնարավորություն ունենաք լինել անկախ, հարուստ և երջանիկ:

2. Կուրորեն մի՛ հավատացեք կրթական հաստատություններին: Մինչ նրանք մշակում են նոր կրթական ծրագրեր, համակարգը հնանում է, իսկ երբեմն էլ՝ փչանում: Ավելի գերադասելի է սովորել և վաստակել հարգանք առաջնորդության միջոցով, այլ ոչ թե հետևորդի կարգավիճակում:

3. Կարդացե՛ք հնարավորինս շատ: Յուրացրե՛ք արագ ընթերցման և շատ հիշելու տեխնիկաները և հնարավոր կլինի գրեթե ցանկացած գիրք կարդալ մեկ շաբաթվա մեջ:

4. Հնարավորինս փորձե՛ք շփվել բոլորի հետ: Դարձե՛ք հաղորդակցման գիտակ: Սովորե՛ք գտնել մարդու մեջ Ձեզ համար հաճելի կողմեր և կենտրոնացե՛ք հենց այդ կողմի վրա:

5. Ժամանակ մի՛ վատնեք համեստության վրա:
Համեստությունն իրականում հավատն է առ այն, որ Ձեր էմոցիաները կարող են դառնալ որոշում կայացնելու ձեր գործընթացի որոշիչները, մինչդեռ պետք է հակառակը լինի. էմոցիաները պետք է բխեն Ձեր որոշումներից:

6. Եթե ինչ-որ մեկի հետ հարաբերություններում Ձեզ համար տհաճ բացահայտում եք անում, ապա ամենայն հավանականությամբ հենց այդ տհաճ անակնկալն էլ կլինի միակ էական կորուստը, որ կունենաք այդ անձի հետ բաժանվելուց:

7. Փորձե՛ք հնարավորինս շատ շփվել Ձեզանից մեծ մարդկանց հետ: Մեծերի հետ շփման արժեքն այն է, որ ի տարբերություն Ձեր հասակակիցների, որոշում կայացնելու մեծական մեխանիզմը Ձեզ կարող է օգտակար լինել, քանի որ նրանք գիտեն մեծ հաշվով այն ամենը, ինչ Դուք գիտեք, գումարած շատ բաներ, որ դեռ պետք է իմանաք: Այլ կերպ ասած՝ կենսափորձով կարող են կիսվել:

8. Ձգտե՛ք դեպի Ձեզանից ավելի «թույն դեմքերի» և ժամանակ անցկացրե՛ք նրանց հետ: Դա ինքնին կարևոր է, բայց կարևոր է նաև դրա հետևանքը. դուք պետք է միշտ ձգտեք դառնալու լավագույնը Ձեր շրջապատում, այլ ոչ թե մնաք միջակ կարգավիճակում, իսկ դրա համար պետք է հետաքրքիր բաներ անեք, լինեք պատվախնդիր, արձագանքող և ընկալող:

9. Ժամանակի ընթացքում Դուք ավելի ու ավելի պահպանողական եք դառնում, և սա փաստ է: Մեզ շրջապատող մարդիկ պղպջակի պես մի տարածք են ձևավորում մեր շուրջ, որը ասես պահպանում է ստատուս քվոն այս առումով, այդ իսկ պատճառով ամենախելահեղ մտքերը պետք է իրականացնել ՀԵՆՑ ՀԻՄԱ, որովհետև հետո Դուք արդեն չափից ավել երկչոտ կլինեք դրա համար:

10. Հնարավորինս կրճատե՛ք Ձեր ծախսերը: Դա թույլ կտա տնտեսել միջոցներ, որոնք հենց պետք կգան նույն այն խելահեղ մտահղացման իրականացման համար, որը պետք է առաջ մղի Ձեզ այս կյանքում:

11. Օբյեկտների միջոցով (հեռախոս, մեքենա, շորեր) Ձեր կարգավիճակը բարձրացնելու փոխարեն արե՛ք դա փորձի միջոցով:

12. Եթե դուք ապրում եք կարիքի մեջ, ապա լուծե՛ք Ձեր ֆինանսական խնդիրները: Դա կարելի է անել պլանավորման միջոցով. սկսե՛ք Ձեր առաջիկա երկու շաբաթվա ծախսերը պլանավորելուց, այնուհետև մեկ ամսվա և այսպես այնքան ժամանակ, մինչև կարողանաք 5 տարվա պլանավորում իրականացնել:

13. Սովորե՛ք նախագծել, որովհետև դա խելահեղ կերպով զարգացնում է Ձեր տրամաբանությունը, հիշողությունն ու երևակայությունը:

14. Հնարավորինս խուսափե՛ք գիրանալուց երիտասարդ տարիներին: Իրականում դա հնարավոր է, որովհետև դրանում Ձեզ կօգնեն նաև Ձեր հորմոնները:

15. Սովորե՛ք ուտելիք պատրաստել: Դա ահագին կթեթևացնի Ձեր կյանքը, իսկ սնվելը կդադարի զուտ կենցաղային նշանակություն ունենալ Ձեզ համար, ինչպես նաև թանկարժեք անհրաժեշտությունից կվերածվի էժան և հաճելի զբաղմունքի, որը նաև կտնտեսի Ձեր միջոցները:

16. Լավ քնե՛ք: Առողջ քունն ու առողջ ուտելիքը կօգնեն Ձեզ, որ չգիրանաք, և մի՛ խաբվեք «ես դագաղում բոլ-բոլ կքնեմ» թեզով, որովհետև կիսաքուն վիճակում Դուք տպավորիչ չեք՝ ո՛չ արտաքնապես, ո՛չ մտավոր առումով, այնպես որ, քնի հաշվին ակտիվ գործունեությունը նպատակահարմար չէ:

17. Սկսե՛ք օրագիր պահել, որտեղ կգրանցեք Ձեր պլանները՝ այդ կերպ թեթևացնելով Ձեր ուղեղի ծանրաբեռնվածությունը: Մի՛ սպասեք, մինչև ինչ-որ բան ստիպված կլինեք անել, որովհետև դա ՊԵՏՔ է անել հիմա, պարզապես առաջնորդվե՛ք Ձեր օրագրի կետերով:

18. Ձեր առջև միշտ մեծ նպատակներ դրե՛ք և մի՛ խուսափեք, որպեսզի պատահականությունն օգնի Ձեզ դրան հասնելում: Եթե Դուք հստակ չեք նախանշում նպատակ, ապա ինչ-որ բան այնուամենայնիվ կլինի, սակայն վստահաբար ոչ այնքան էական ու մնայուն, որքան հստակ նախանշված նպատակ ունենալու դեպքում:

19. Դարձե՛ք մասնագետ ինչ-որ կոնկրետ ոլորտում: 5 տարի ծախսե՛ք ինչ-որ կոնկրետ բան սովորելու վրա, ոչ թե թրև գալու, իսկ եթե ուզենաք փոխել մասնագիտությունը, ևս 5 տարի նվիրե՛ք դրան հարկ եղած դեպքում, միայն թե ընտրե՛ք այն, ինչ Ձերն է:

20. Մի՛ փորձեք ուղղել մարդկանց, որովհետև դա անշնորհակալ գործ է: Փոխարենը գտե՛ք այնպիսիններին, որոնք «փչացած» չեն:

Post Comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s