image Sargis Nazaryan

Այս կայքում ներկայացված են հոգեբանության որպես գիտության հիմնականում միայն գիտահանրամատչելի կողմերը, բայց իրականում հոգեբանությունը բավականին բարդ և խրթին բնագավառ է: Այն դժվար ըմբռնելի է մարդու գիտակցական ոլորտի համար, առեղծվածային շատերի համար, ինչու չէ նաև անընդունելի: Այսօր Հոգեբանության նվաճումները հոգեբաններին թույլ են տալիս բացահայտել մարդու բոլոր թույլ և ուժեղ կողմերը, կառավարել, փոխել նրա վարքը, ազդել նրա ակտիվության բոլոր մակարդակների (անգիտակցություն, գիտակցություն, ենթագիտակցություն) վրա, կարողանալ որսալ մարդու ցանկացած թաքցրած կամ կեղծ որևիցե միտք, որոշում, շարժում, դրսևորում, հայացք, խոսք, զգացմունք, հույզ և այդպես շարունակ…
Այսօր հոգեբանական գիտելիքների յուրացումը կյանքի ուղեցույց պետք է դառնա յուրաքանչյուր անհատի համար, քանի որ այն օգնում է մարդուն բացահայտել իր ներքին հսկայական պաշարները, ընդունակությունները, տաղանդները և այլն, օգնում է վերացնելու այն խոչընդոտները, որոնք խանգարում են այդ տաղանդների բացահայտմանն ու իրացմանը:

Յուրացնելով և կիրառելով հոգեբանական գիտության նվաճումները մարդը կարողանում է ճանաչել ինքն իրեն, վերահսկել իր և ուրիշների վարքը, գտնել տեղի ունեցող երևույթների պատճառները և իհարկե արդյունքում դառնում ավելի ԵՐՋԱՆԻԿ…

Best Regards
Psychology and More

Post Comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s