image World’s 10 most famous streets (13 photos) Աշխարհի 10 ամենահայտնի փողոցները

1.Lombard Street (San Francisco, USA)

1

Սան Ֆրանցիսկոյում այս փողոցը հայտնի է առաջի ն հերթին Russian Hill-ում միակողմանի երթևեկությամբ: Այստեղ փողոցը անցնում է մի քանի կտրուկ շրջադարձեր, որոնք տեղի բնակիչները անվանել են ամերիկյան բլուրներ: Այդ իսկ պատճառով փողոցը ստացել է աշխարհի ամենաոլորուն փողոցի կարգավիճակ:

2.Abbey Road (London, UK)

2

Abbey Road-ը տեղակայված է Լոնդոնի հյուսիսային հատվածում: Այդ փողոցում է լեգենդար Beatles խումբը կատարել իր ձայնագրությունների 90%-ը: 1969թ.-ի ապրիլին նրանք այնտեղ ձայնագրել են խմբի առաջին հավաքածուն և այն անվանել Abbey Road: Այդ հավաքածուն դարձել է ամենավաճառվողը:

3.Hollywood Walk of Fame (Los Angeles, USA)

3

1001073_570298069680058_1767951811_n

Հոլիվուդյան փառքի ծառուղին կազմված է մի շարք աստղերից՝ ի պատիվ հայտնի դերասանների, երաժիշտների, ռեժիսորների, պրոդյուսերների, թատերական գործիչների՝ նրանց ունեցած ավանդի համար: Ավելի քան 2400 աստղեր անմահացել են այդ ծառուղում:

Իմիջիայլոց, ծառուղուց քիչ հեռավորության վրա է գտնվում Little Armenia-ն:

4.La Rambla Street (Barcelona, Spain)

4

Ծառերով պատված Ռամբլայի պուրակը Բարսելոնայի «ամենակենդանի» փողոցն է: Այնտեղ հիմնականում այցելում են զբոսաշրջիկներ, ոչ թե տեղացիներ: Ավելի հաճախ այդ փողոցը անվանում են Լաս Ռամբլաս, որովհետև իրականում այդ փողոցը բաղկացած է տարբեր ոճի մի քանի փողոցներից:

5.Orchard Road (Singapore)

5

Սինգապուրի ամենաակտիվ առևտրական փողոցն է, ուր ամեն օր այցելում են տեղի բժիշկները և բազմաթիվ զբոսաշրջիկներ: Այն շրջապատված է առևտրի բազմաթիվ կենտրոններով, գիշերային ակումբներով և հյուրանոցներով: Այնտեղ է գտնվում նաև Սինգապուրի նախագահի պաշտոնական նստավայրը:

6.Khao San Road (Bangkok, Thailand)

6

Khao San Road-ը փոքրիկ փողոց է, որը գտնվումէ Բանկոկի Չաո Պրայ թաղամասում: Khaosan թարգմանաբար նշանակում է աղացած բրինձ: Դա վկայում է այն մասին, որ ժամանակին փողոցը հիմնականում եղել է բրնձի առևտրի կենտրոն: Հիմա փողոցը համաշխարհային համբավ է վայելում և տարեկան հյուրընկալում է հազարավոր զբոսաշրջիկների: Այստեղ հնարավոր է գտնել էժան կացարան, բարեր, պարենային խանութներ, ռեստորաններ, համացանց-սրճարաններ և զբոսաշրջային գործակալություններ:

7.Wall Street (New York City, USA)

7

Ուոլ-Սթրիթը պատմականորեն ֆինանսական կենտրոն է, ինչպես նաև Նյու Յորքի ֆոնդային բորսայի տունը: Փողոցը այդ անունը ստացել է 17-րդ դարում:

8.Via Dolorosa (Jerusalem, Israel)

8

Ամենահայտնի փողոցն է Իսրայելում, որով Քրիստոսը գնացել է խաչելության:

9.Las Vegas Street (Nevada, USA)

9

Լաս Վեգասը մոլախաղերի կենտրոնն է՝ տեղակայված Նևադա նահանգում: Զբոսաշրջիկներին իրենց ծառայություններն են առաջարկում տարբեր հյուրանոցներ, բարեր, խաղատներ և ժամանցի այլ վայրեր:

10. Avenue des Champs-Élysées Ելիսեյան դաշտեր (Paris, France)

10

1016833_570298089680056_1890746323_n

1002151_570298079680057_429515252_n

Այն համարվում է աշխարհի ամենահայտնի ու յուրօրինակ փողոցներից մեկը՝ իր բազմաթիվ կինոթատրոններով, սրճարաններով, շքեղ խանութներով:

Post Comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s