Քաղցկեղի պատճառները

5b-4 c smoking-kills cigarette-labelled 607ef1dc-1ef0-4ffd-87c0-c25f2d4d6b77      Ըստ ժամանակակից հետազոտությունների տվյալների` քաղցկեղի բոլոր դեպքերի մեկ երրորդը կապված է ոչ ռացիոնալ սննդի ու ավելորդ քաշի հետ: Բացի այդ, քաղցկեղի պատճառների մեջ կարևոր դեր է խաղում ծխելն ու ալկոհոլի չարաշահումը: Միաժամանակ առողջ ապրելակերպը ի վիճակի է չեզոքացնել գեների ազդեցությունը, որը նախատրամադրում է չարորակ գոյացությունների: Իր հերթին, շրջակա միջավայրի աղտոտումը և վնասակար սովորույթները կարող են առաջացնել գենետիկական փոփոխություններ, որոնք ժառանգում են ձեր սերունդները:

Գիտնականները հաստատել են, որ ուռուցքային հիվանդություններից մահացության 35%-ը պայմանավորված է ռիսկի մի շարք գործոններով, որոնք ներառում են ճարպակալումը, ֆիզիկական ակտիվության նվազումը, մրգերով ու բանջարեղենով աղքատ սննդակարգը, ալկոհոլը, քաղաքներում կեղտոտ շրջակա միջավայրը, ոչ անվտանգ սեքսը և բժշկական գործիքների կեղտոտ ասեղները:

Որպես մահվան պատճառ վերոնշյալ ռիսկի գործոններից գերակշռում են ծխելն ու ալկոհոլը,  որոնք հանդիսանում են տղամարդկանց հիմնական մարդասպանները: Կանայք հաճախ դառնում են պապիլոմայի վիրուսի զոհ, որը փոխանցվում է սեռական ճանապարհով և հանգեցնում քաղցկեղի առաջացման:

P.S.:  Տեղեկացնենք, որ ալկոհոլից, ծխելուց կամ նման այլ կախվածություններից ազատվելու համար կարող եք դիմել հոգեբաններին: Այն կարող է էֆֆեկտիվ արդյունք տալ միայն այն դեպքում, երբ ինքներդ եք ցանկանում ազատվել նման կախվածություններից:

 

Post Comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s