Ինչո՞ւմ է կայանում Coca-Cola-ի վնասը․ ․ ․

Խմե՞լ, թե Չ՛խմել․․․
Ուշագրավ և Աննախադեպ Բացահայտում!!!
Coca-Cola-ի Վնասարար Ազդեցությունը և Վերջապես` Բաղադրությունը!
Գաղտնազերծում ենք Coca-Cola-ն!
Ինչում է կայանում Coca-Cola-ի ՎՆԱՍ_Ը???
coke

Կոկա-Կոլան Ամերիկայի յուրօրինակ սիմվոլն է: Այս ըմպելիքը Ատլանտայի դեղագործ Ջոն Փեմբերտոնի գյուտն է: Իր գործը նա արտոնագրել էր դեռ 1886թ., եւ սկզբնապես Կոկա-Կոլան վաճառվում էր որպես դեղ` նյարդային խանգարումների եւ իմպոտենցիայի դեմ: Կոկա-Կոլայի տոնուսը բարձրացնող ազդեցությունը պայմանավորված էր նրա մեջ ներառվող բաղադրամասերով` Կոկա բույսերի տերևների էքստրակտով եւ Կոլա բույսի պտուղների հանուկով:

Կոկա բույսը ոչ այլ ինչ է, եթե ոչ հումք` Կոկայինի արտադրման համար: Զարմանալի է, որ XIX դարում կոկայինը դեղ էր համարվում: Այդ պահից սկսած Կոկա-Կոլայի բաղադրությունը փոխվեց. կոկային նրա մեջ այլևս չկար, սակայն ըմպելիքի բնական համեմունքների բաղադրությունը գաղտնի դարձրին։ Վստահությամբ այժմ կարելի է ասել` Կոկա-Կոլայի բաղադրության մեջ կոկային այլևս չկա, բայց այդ դեպքում ո՞րն է Կոկա- Կոլայի վնասը…

Քիմիական անալիզը ցույց է տալիս, որ հայտնի գազով այդ ըմպելիքի մեջ կա ոչ պակաս վտանգավոր բան, այն է` Օրթոֆոսֆորային թթու։ Այս քիմիական միացությունը արդյունաբերության մեջ օգտագործվում է մետաղից ժանգի հեռացման համար։ Օրթոֆոսֆորային թթուն մտնում է նաեւ Ֆրեոնների կազմի մեջ` արդյունաբերական սառցախցիկների համար։ Դժբախտաբար, Օրթոֆոսֆորային թթուն սննդի արդյունաբերության մեջ թույլատրվել է կիրառել, ներկայանում է E338 սննդային հավելման անվան տակ։ Այս հավելումը որպես թթվայնության կարգավորիչ օգտագործվում է գազավորված ըմպելիքներ արտադրող շատ ընկերությունների կողմից։

Անց է կացվել փորձ, Օրթոֆոսֆորային թթվի մեջ մտցրել են մարդկային ատամ։ Որոշ ժամանակ անց` ատամը քայքայվել է: Այժմ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ձեր ատամների հետ, եթե մշտապես օգտագործեք այս ըմպելիքը… Աշխարհում Օրթոֆոսֆորային թթուն հռչակավոր է դարձել նրանով, որ քայքայում է ժանգը, թեյնիկների նստվածքը, զուգարանակոնքի կրային փառը և մեր ատամները…

Պարզվում է, որ այն կործանարար ազդեցություն ունի նաեւ Ոսկրային Համակարգի վրա, քանի որ ոսկրերից լվանում է Կալցիումի (Ca)-ի աղերը։ Ոսկրերից լվացված Կալցիումի աղերն արյան միջոցով հասնում են երիկամներ և բյուրեղների տեսքով նստվածք առաջացնում, որն էլ հանգեցնում է քարերի առաջացմանն ու պատճառ դառնում դժվար բուժման ենթարկվող միզապարկի հիվանդությունների ձևավորմանը…
Կոկա-Կոլայի բաղադրության մեջ մտնում է նաև Ազոռուբին և Կարմաուզին` արհեստական սննդային ներկանյութեր, որոնք արտադրողները ծածկագրել են E122 եւ E124 կոդերով։ Ինչպես ցույց են տալիս Եվրոպայի գիտնականների հետազոտությունները` այս ներկանյութերը վնասում են երիկամների կեղևային շերտը։ Հենց այդ պատճառով Ազոռուբինը և Կարմաուզինը Արգելված են Եվրոպայում։ Կոկա-Կոլայի բաղադրության մեջ օգտագործվում է բոլորին հայտնի Կոֆեինը։ Կոֆեինը խթանող ազդեցություն ունի Նյարդային Համակարգի վրա։ Նրա ազդեցությամբ արագանում է սրտի աշխատանքը, բարձրանում` արյան ճնշումը։ Սակայն, մոտ 3-6 ժամ անց` Կոֆեինի խթանող ազդեցությունը անցնում է, որին փոխարինելու են գալիս հոգնածությունը, թուլությունը, աշխատունակության անկումն ու Դեպրեսիան…
Կոկա-Կոլայի ավանդական բաղադրատոմսում կա մեծ քանակությամբ շաքարավազ. 1բաժակ ըմպելիքին` 5 ամբողջական թեյի գդալ։
Սկեպտիկները կասեն, որ կա առանց շաքարի Դիետիկ Կոկա-Կոլա։ Այդ դեպքում, ի՞նչն է ապահովում Դիետիկ Կոկա-Կոլայի քաղցր համը։ Ահա ևս մի սննդային հավելում` E951 կամ` Ասպարտամ։

2005թ. իտալացի գիտնականները կենդանիների վրա փորձարկել են Ասպարտամը և եկել այն եզրակացության, որ այդ սննդային հավելումը հրահրում է Չարորակ Ուռուցքների գոյացումը։ Դիետիկ Կոկա-Կոլան Չ՛պետք է օգտագործեն նաև Դիաբետով տառապող հիվանդները, քանի որ Ասպարտամը շաքարի մակարդակն արյան մեջ դարձնում է անվերահսկելի։
Դիետիկ Կոկա-Կոլան Չ՛ի օգնի նաև նիհարել ցանկացողներին` Ասպարտամը հրահրում է բարձր ախորժակ։ Ասպարտամը բացարձակապես հակացուցված է այնպիսի հիվանդության ժամանակ, ինչպիսին է` Ֆենիլկետոնուրիան։ Չնայած Կոկա-Կոլայի վնասակարության վերաբերյալ գիտնականների զգուշացումներին` այն առաջվա պես շարունակում է մնալ Ամենահայտնի ըմպելիքը Երկիր մոլորակի վրա…

Այս երևույթը բացատրել դժվար է… Միգուցե նաև` օգտագործողների կոֆեինային կախվածության մեջ։
Այս հոդվածը ընդամենը մտածելու առիթ է տալիս` Խմե՞լ, թե Չ՛խմել այս ըմպելիքը ->
Որոշողը դուք եք!

P.S.

Սակայն, այնուամենայնիվ, վերոնշյալ վնասակար ազդեցություններին զուգահեռ այն շատ
օգտակար կլինի, եթե օգտագործենք հետևյալ նպատակներով՝

Կոկա-Կոլայի 20 պրակտիկ կիրառություններ․
1. Հագուստի ու կտորի վրայից մաքրում է յուղի հետքերը:
2. Մաքրում է ժանգը:
3. Հագուստի ու կտորի վրայից մաքրում է արյան հետքերը:
4. Մաքրում է ավտոտնակի հատակին թափված յուղի հետքերը:
5. Սպանում է խխունջներին ու կողինջներին:
6. Մաքրում է կաթսաների վառված մակերեսը:
7. Մաքրում է թեյնիկի նստվածքը:
8. Մաքրում է մեքենայի մարտկոցի տերմինալները:
9. Մաքրում է շարժիչը:
10. Հնացած մետաղադրամները մաքրում ու փայլ է հաղորդում:
11. Մաքրում է խոհանոցային սալիկները:
12. Քայքայում ու մաքրում է ատամնաքարը:
13. Մազերը մաքրում է մաստակից: Պարզապես մազերը մտցրեք Կոկա-Կոլայով տարայի մեջ ու կարճ ժամանակ անց մաստակը կքայքայվի:
14. Մաքրում է ճենապակու վրայի հետքերը:
15. Մաքրում է լողավազանը:
16. Մաքրում կամ թափում է ներկված մազերի գույնը:
17. Մաքրում է գորգի վրայի կեղտի հետքերը:
18. Մաքրում է զուգարանակոնքը:
19. Կոկա-Կոլայով և ալյումինե նրբաթիթեղով կարելի է փայլեցնել քրոմը:
20. Մետաղական կահույքի վրայից կմաքրի ներկի հետքերը:

Եղե՛ք իրազեկ

Website։

http://www.sargisnazaryan.wordpress.com

FB Page:

http://www.facebook.com/PsyAndMore

▶ For full or partial reproduction, transmission (by electronic or other means) or
modifications of this page materials the hyperlink is required.
▶ Այս էջի նյութերի ամբողջական կամ մասնակի վերարտադրություն, փոխանցում
(էլեկտրոնային կամ այլ միջոցներով) կամ փոփոխում կատարելիս ակտիվ հիպերհղումը
պարտադիր է:

~ Սարգիս Նազարյան . . .

~ Հոգեբանություն և ավելին . . .
Best Regards,
©Psychology and More
©Sargis Nazaryan

Post Comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s